Մակրոն. Ֆրանսիան իր ԵՄ գործընկերների հետ աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

Ֆրանսիան աշխատում է եվրոպական մակարդակով նոր հակառուսական պատժամիջոցների վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում։

«Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, քանի դեռ այն խուսափում է խաղաղությունից։ Մենք աշխատում ենք եվրոպական մակարդակով նոր պատժամիջոցների վրա», – գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ իր երկիրը մտադիր է նաև շարունակել այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ պայքարը։

 

Leave a Comment