Ազատության թշնամիները չեն քնում և ցանկանում են խափանել խաղաղության և ժողովրդավարության մեր ինքնիշխան ընտրությունը. հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հայտարարությունը նա արել է հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ «Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար դա կարևորագույն հանգրվան է՝ մեր ժողովրդավարության անշրջելիությունն ամրապնդելու համար։ Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին կցուցադրի, որ իր կամքն է մեր երկրի միակ իշխանության աղբյուրը։ Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրողությունների նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, որ ազատության թշնամիները չեն քնում։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ […]