Սա պարզապես կարգալուծություն չէ, սա հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 Ս.թ. հունվարի 27-ին աստվածուրաց և պետականադավ Ներսիսյան զույգը` Կտրիճը և Եզրասը, կարգալույծ հռչակեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Այս դեպքը Կտրիճի արած նախորդ ավելի քան 100 հանիրավի կարգալուծություններից առանձնանում է. այս կարգալուծությունը հարված է ոչ միայն «Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգում» նախաձեռնությանը, որը փորձում է մեր եկեղեցին ազատագրել գործակալի ճիրաններից և վերադարձնել հայ ժողովրդին, այլ նաև մեր պետության ինքնիշխանությանը, քանզի Գևորգ սրբազանը և Բարենորոգումը նախաձեռնած մյուս հայաստանաբնակ էջմիածնասեր և պետականամետ եպիսկոպոսները  վերջին 5 տարիներին ընդդիմացել և դեմ են արտահայտվել Կտրիճի և Եզրասի` եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելուն, դեմ են եղել վերջիններիս չեկիստ սքեմավորների ռազմական հեղաշրջման կոչերին և ահաբեկչության միջոցով օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը տապալելուն:

 Մեր պետության և եկեղեցու Տրոյական ձիերի` Ներսիսյան  եղբայրների հայրենիքը  ՀՀ-ն չէ, այլ  1836 թ.  (Պոլոժենիե) Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցուն տիրացած, այնուհետև 1920-ին Առաջին Հանրապետությունը օկուպացրած Խորհրդային Միությունը, որից Կտրիճն ու Եզրասը մինչ օրս անամոթաբար շարունակում են շքանշաններ և հրամաններ ստանալ: 

Leave a Comment