Արման Ծառուկյանը փետրվարի 28-ին ազատ ոճի ըմբշամարտի երկրորդ մենամարտը կանցկացնի RAF 06 մրցաշարում

Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի երկրորդ մենամարտը կանցկացնի RAF 06 մրցաշարում: Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում:

Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասը։ Մենամարտը տեղի կունենա փետրվարի 28-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում:

Ծառուկյանը լիգայում նորամուտը նշել է հունվարի 10-ին՝ վաղաժամ հաղթանակ տանելով ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, գրապլինգում և ըմբշամարտում իր կարիերայի ընթացքում նա հաղթել է հինգ գոտեմարտ, մեկը ավարտել է ոչ-ոքի:

Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգերից (P4P),
նա 15-րդ հորիզոնականում է։

Leave a Comment