Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող Իրանի քաղաքացու:
Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 28-ին ձերբակալված Համիդ Ռեզա Սաբեթ Էսմայիլպուրը դատապարտվել է մահապատժի՝ Մոսադին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։ Իրանի իշխանությունները պնդում են, որ մեղադրյալը կապ է հաստատել Մոսադի գործակալի հետ և նրան փոխանցել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
Դատավճիռը կայացվել է դատավարությունից հետո և հաստատվել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի կողմից։