«Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է»,-նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ բանակի օրվա առթիվ իր շնորհավորանքում։
Նա նշել է 4 քայլ, որոնք կտանեն դեպի ապահով խաղաղություն:
«Մեր առաջարկները ուժեղ Հայոց բանակի ու անվտանգության մասին:
Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ։
Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։
Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»,-գրել է նա։