Եվրոպական երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ Այս մասին հայտնել են եվրոպական լրատվամիջոցները։
«ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ իր ուժը պահպանելու համար։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է գործի։ Օրինակ, մենք պետք է ապահովենք, որ մեր անվտանգության և պաշտպանության նախաձեռնությունները շարունակեն լրացնել ՆԱՏՕ-ն», – կարծում է Կալլասը։
Նա ասել է, որ եվրոպական երկրները պետք է «հարմարվեն նոր իրողություններին», մասնավորապես այն իրավիճակին, երբ «Վաշինգտոնը այլևս ծանրության կենտրոնը չէ»։