ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հաջորդ տարի՝ Արցախում»․ սա պետք է լինի արտասանվող և չարտասանվող միտքը Հայոց բանակի արժանապատվության վերականգնման մասին մտածող, նրա տոնը շնորհավորող և նրա առջև խոնարհվող մարդկանց ուղեղում, նրանց սրտում, նրանց ամենօրյա աշխատանքում, նրանց արժեքներում ու իղձերում։
Մնացած շնորհավորանքներն ու խոնարհումները կեղծավոր են ու տգեղ…
Թշնամին տեսել է Հայոց բանակի կամքն ու արժանապատվությունը, և վստահ պիտի լինենք, որ նորից կտեսնի»։