Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա



«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է: Նա և իր համախոհները այստեղ են՝ հարգանքի տուրք մատուցելու: 

Հուզված քաղաքացին տեսնելով Նարեկ Կարապետյանին՝ խնդրանք է ուղղել նրան. «Մենք աղաչում ենք, խնդրում ենք ամեն ինչ անել, որ նրանցից ոչ մի հետք չմնա, հակառակ դեպքում մեզ մնացած ամեն ինչ կվաճառվի»: 

Քաղաքացին չի կարողացել զսպել արցունքները և ավելացրել է. «Մեզ մնացած միակ բանը եկեղեցին է, և նրանք ուզում են քանդել այն, մզկիթի վերածել:  Մենք աղաչում ենք Ձեզ, խնդրում ենք ամեն ինչ անել, մենք բոլորս Ձեր հետ ենք»,-նշել է քաղաքացին:

Leave a Comment