Մեր տարածաշրջանում առկա փխռուն անվտանգության միջավայրի, արտաքին և ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման, բանակի հզորացմամբ, այլ նաև պարտադիր կերպով հավաքական անվտանգության դաշնակցային հարաբերությունների պայմաններում: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, երբ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է, որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար: Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն պայքարելու»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։