Փաշինյանի ուղերձը ամբողջությամբ չի արտահայտում իրականությունը․ Սեյրան Օհանյան 

28 Հունվարի, 2026

Այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով և այն տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշում, որովհետև մենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետև անհաջողություններ են բազմաթիվ եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակը այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ես չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որովհետև չեմ կարծում, թե նա ամբողջությամբ արտահայտում է այն իրականությունը, որը որ այսօր կա: Հայկական բանակը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի համար ազատության պատերազմական գործողություններին զուգահեռ: Հայկական բանակը ձևավորվել է զրոյից: Ոչ մեկ կասկած չունի, չէ՞, որ այն զրոյից է ձևավորվել և մեծ չարչարանքի, անհավասար պայմաններում այն հասել է մի այնպիսի իրավիճակի, որ հաղթել է մեր տարածաշրջանում եղել է մրցունակ և նաև փոխգործունակ է եղել մեր միջազգային գործընկերների հետ, բայց ասեմ հետևյալը, որ հայկական բանակը իր կազմավորման տարիներին մինչև 2018 թվականը իր առջև խնդիրը կատարել է, մարտական հերթապահություն է իրականացրել հակառակորդի հետ նույնիսկ հարաբերական անհավասար պայմաններում ինքը իր առջև դրված խնդիրը իրականացրել է: Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացնում, ես այսպես ասեմ հասարակ բառերով՝ էդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment