Եվրոպան այլևս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուշադրության կենտրոնում չէ, և այս տեղաշարժը կառուցվածքային է, այլ ոչ թե ժամանակավոր, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
«Այս հիմնարար վերակողմնորոշման մեջ, թերևս, ամենախորը փոփոխությունները տեղի են ունենում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում։ Վերանայում, որը մինչև հիմքերը ցնցել է տրանսատլանտյան հարաբերությունները։ Թույլ տվեք ասել միանգամայն պարզ. մենք ցանկանում ենք ամուր տրանսատլանտյան կապեր, ԱՄՆ-ն կմնա Եվրոպայի գործընկերն ու դաշնակիցը, բայց Եվրոպան պետք է հարմարվի նոր իրողություններին», – ասել է նա ԵՄ պաշտպանության համաժողովում։