Բոլորի սիրելի «Կյաժը»․ Ռոբերտ Աբաջյանի արձանը՝ նրա անվան դպրոցի բակում

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։

19-ամյա Ռոբերտը զոհվեց Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ռոբերտի հերոսությունն անտարբեր չթողեց և ոչ մեկին, Ապրիլյան պատերազմից հետո նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատների, ընկերների համար նա, բացի հերոս լինելուց, մնաց որպես «բոլորի սիրելի Կյաժը»:

Leave a Comment