«Չեմփիընզ Լիկ». Այսօր Վերջ Կը Գտնէ Առաջին Հանգրուանը

«Եու. Է. Էֆ. Ա.»-ի «Չեմփիընզ լիկ»-ի մրցաշարքը այսօր գիշեր կը հասնի առաջին հանգրուանի իր աւարտին, ուր տեղի կ՛ունենան 8-րդ եւ վերջին շաբթուան 18 մրցումները, նոյն ժամուն (ժամը 22:00-ին):

Միակ խումբերը, որոնք ուղղակիօրէն պիտի հասնին 1/8-րդ հանգրուան, առաջին 8 դիրքերը գրաւող խումբերը պիտի ըլլան: Մինչեւ օրս Արսենալ եւ Պայերն Միւնիխ արդէն իսկ ապահոված են 1/8-րդ հանգրուանի իրենց տոմսերը: Մնացեալ բոլոր խումբերն ալ կարեւոր մրցումներ ունին եւ կրնան անակնկալի առջեւ գտնուիլ:

Օրինակ` Ռէալ Մատրիտ, որ 15 կէտերով կը գրաւէ դասաւորման 3-րդ դիրքը, պիտի մրցի 29-րդ դիրքը գրաւող Պենֆիքայի դէմ, որ 6 կէտեր ունի: Պենֆիքա իր կարելին պիտի ընէ յաղթելու Լիզպոնի մէջ` փլէյ-օֆի մրցումներուն հասնելու համար:

Կրնայ պատահիլ, որ խումբ մը յաղթէ, բայց դուրս մնայ փլէյ օֆէն, եթէ իրմէ վեր գտնուող խումբեր ալ յաղթեն անշուշտ: Նափոլիի, Այաքս Ամսթերտամի եւ Այնթրախթ Ֆրանքֆորթի նման խումբեր կրնան դուրս մնալ այսօր, մինչ Լիվըրփուլի, Թոթենհամի, Փարիզ Սեն Ժերմենի, Նիւքեսըլի, Չելսիի, Պարսելոնայի եւ Մանչեսթըր Սիթիի նման ակումբներ անպայման պիտի փորձեն յաղթել` ուղղակի հասնելու 1/8-րդ հանգրուան:

Ստորեւ կը ներկայացնենք յայտագիրը եւ դասաւորումը: Նշենք, որ առաջին 8 խումբերը, որոնք պիտի հասնին 1/8-րդ հանգրուան, պիտի սպասեն 9-րդէն 24-րդ դիրքերը գրաւող խումբերու փլէյ օֆի մրցումներուն, որոնցմէ զտուած 8-ն պիտի միանան իրենց: 25-րդէն 36-րդ դասուած խումբերը կ՛աւարտեն «Չեմփիընզ լիկ»-ի իրենց տարեշրջանը.

Տորթմունտ – Ինթեր Միլան
Փարիզ Սեն Ժերմեն – Նիւքեսըլ
Պենֆիքա – Ռէալ Մատրիտ
Մանչեսթըր Սիթի – Կալաթասարայ
ՓՍՎ Այնտհովըն – Պայերն Միւնիխ
Լիվըրփուլ – Քարապաղ
Նափոլի – Չելսի
Պարսելոնա – Ֆ. Ք. Քոփենհակըն
Պայեր Լեւերքուզըն – Վիարէալ
Արսենալ – Քայրաթ Ալմաթի
Աթլեթիքօ Մատրիտ – Պոտօ Կլիմթ
Սենթ Ժիլուազ – Աթալանթա
Մոնաքօ – Եուվենթուս
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Թոթենհամ
Ֆ. Ք. Պրիւժ – Մարսէյ
Այաքս Ամսթերտամ – Օլիմփիաքոս
Աթլեթիք Պիլպաօ – Սփորթինկ Լիզպոն
Փաֆոս – Սլաւիա Փրակա

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ   ԿԷՏ
1.- Արսենալ 21 (20-2)
2.- Պայերն Միւնիխ 18 (20-7)
3.- Ռէալ Մատրիտ 15 (19-8)
4.- Լիվըրփուլ 15 (14-8)
5.- Թոթենհամ 14 (15-7)
6.- Փարիզ Սեն Ժերմեն 13 (20-10)
7.- Նիւքեսըլ 13 (16-6)
8.- Չելսի 13 (14-8)
9.- Պարսելոնա 13 (18-13)
10.- Սփորթինկ Լիզպոն 13 (14-9)
11.- Մանչեսթըր Սիթի 13 (13-9)
12.- Աթլեթիքօ Մատրիտ 13 (16-13)
13.- Աթալանթա 13 (10-9)
14.- Ինթեր Միլան 12 (13-7)
15.- Եուվենթուս 12 (14-10)
16.- Տորթմունտ 11 (19-15)
17.- Կալաթասարայ 10 (9-9)
18.- Քարապաղ 10 (13-15)
19.- Մարսէյ 9 (11-11)
20.- Պայեր Լեւերքուզըն 9 (10-14)
21.- Մոնաքօ 9 (8-14)
22.- ՓՍՎ Այնտհովըն 8 (15-14)
23.- Աթլեթիք Պիլպաօ 8 (7-11)
24.- Օլիմփիաքոս 8 (8-13)
25.- Նափոլի 8 (7-12)
26.- Քոփենհակըն 8 (11-17)
27.- Ֆ. Ք. Պրիւժ 7 (12-17)
28.- Պորօ Կլիմթ 6 (12-14)
29.- Պենֆիքա 6 (6-10)
30.- Փաֆոս 6 (4-10)
31.- Սենթ Ժիլուազ 6 (7-17)
32.- Այաքս 6 (7-19)
33.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 4 (10-19)
34.- Սլաւիա Փրակա 3 (4-15)
35.- Վիարէալ 1 (5-15)
36.- Քայրաթ Ալմաթի 1 (5-19)

Leave a Comment