Փիմբլեթն ընդդեմ Ծառուկյանի՝ սա հիանալի մարտ է․ Ուիտակեր

UFC-ի նախկին չեմպիոն, ավստրալացի Ռոբերտ Ուիտակերն իր աջակցությունն է հայտնել թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև մենամարտի կազմակերպման գաղափարին։

«Փիմբլեթին հաճախ են քննադատում՝ պնդելով, թե նա շրջանցել է մի քանի աստիճան և չափազանց վաղ է հնարավորություն ստացել պայքարելու տիտղոսի համար։ Սակայն, ըստ իս, Փեդին ի զորու է մրցակցել թոփ մակարդակի թեթև քաշայինների մեծ մասի հետ։ Փիմբլեթն ընդդեմ Ծառուկյանի՝ սա հիանալի մարտ է։ Փեդին ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները Արմանի համար լուրջ խնդիրներ ստեղծելու համար։ Եթե Փիմբլեթը հաղթի, նա կրկին կվերադառնա տիտղոսային պայքար», – ասել է Ուիտակերը։

Ավելի վաղ Արման Ծառուկյանը քննադատաբար էր արտահայտվել UFC 324 մրցաշարում Ջասթին Գեյջիի դեմ Փիմբլեթի ունեցած ելույթի վերաբերյալ։

Leave a Comment