Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Վաշինգտոնի կողմից հերթական՝ իններորդ հակամարտության շուտափույթ կարգավորում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ ապագայում ակնկալում է իր նախագահության երկրորդ ժամկետի սկզբից ի վեր արդեն իններորդ հակամարտության կարգավորումը։

«Երբ ես առաջադրվում էի երկրորդ ժամկետի համար, ես անգամ չգիտեի, որ գոյություն ունեն ութ պատերազմներ, նույնիսկ չէի մտածում դրա մասին։ Արդյունքում, դա հանգեցրեց ութ պատերազմների կարգավորմանը, իսկ իններորդն արդեն մոտ է»,-ասել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ հակամարտության մասին է խոսքը։

Ամերիկյան առաջնորդը նշել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը դարձել է իր «երկրորդ բնույթը»։ Նա նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր զրույցներից մեկը, որի ընթացքում խնդրել է ռուս առաջնորդին թույլ տալ իրեն կարգավորել ուկրաինական ճգնաժամը։

«Ես այժմ հետաքրքրված եմ դրանով, և փորձ է արվում դա իրականացնել»,-հավելել է Թրամփը։

Leave a Comment