«Սինեմա Պարկ Մոսֆիլմ» համերգային համալիրում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի պրեմիերան, որը պատմում է ֆուտբոլի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին, – հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ֆիլմը պատմում է Սիմոնյանի մարզչական կարիերայի մասին, երբ նրա ղեկավարությամբ «Արարատը» ֆուտբոլային ակումբը հասել է խորհրդային ֆուտբոլի ամենաբարձր արդյունքներին, դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։
Ֆուտբոլային լեգենդի դերը մարմնավորում է Եգոր Բերոևը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սոֆիա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Դավիդ Ակոպյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենևը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլոք։ «Ոսկե դուբլ»-ը կթողարկվի հունվարի 29-ին։
Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ 100 տարեկան հասակում։ Անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին լրացավ նրա 99 տարեկանը, իսկ երկու օր դրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմոնյանին շնորհել էր Աշխատանքի հերոսի կոչում՝ հայրենական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
