Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Այսօր այցելեցի Արագած բնակավայր՝ Սեդա տատիկի տուն, ով նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս առիթը ոչ միայն անձնական, այլև համայնքային կարևոր իրադարձություն է:
Այս նշանակալի օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է մեր ավագ սերնդի դերը համայնքի պատմության ու արժեքների պահպանման գործում:
Սեդա տատիկի անցած կյանքի ճանապարհը օրինակ է տոկունության, համբերության և մարդկային ջերմության: Մաղթում եմ նրան առողջություն, երկար ու խաղաղ օրեր՝ շրջապատված ընտանիքի սիրով ու հոգատարությամբ:
Ի դեպ, Սեդա տատիկն ունի 3 երեխա, 10 թոռ, 27 ծոռ և 2 կոռ»: