Ռուբինյան․ Քանի կա ՀՀ-ն, նահատակների զոհողությունը չի կարող անիմաստ լինել

Ռուբինյան․ Քանի կա ՀՀ-ն, նահատակների զոհողությունը չի կարող անիմաստ լինել

27 հունվարի 2026 – 16:15 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայրենիքի պաշտպանության համար տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների հիշատակի օրվ կապակցությամբ գրել է, որ քանի կա ՀՀ-ն, նահատակների զոհողությունը չի կարող անիմաստ լինել:

«Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։

Հավերժ փառք բոլոր նահատակներին և խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Leave a Comment