27 հունվարի 2026 – 17:00 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով 2026 թվականի մայիսի 4-ը նախատեսվում է հայտարարել ոչ աշխատանքային։ Փոխարենը, աշխատանքային օր կդառնա ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը, հայտնում է Factor.am-ը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ աշխատանքային օրվա տեղափոխման պատճառը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է Երևանում։
«Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է նախագծում։
Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն մոտ 50 պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։