Օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2015-ի նոյեմբերն էր: Ես աշխատում
էի ՀԷՑ-ում: Սամվել Կարապետյանը նոր էր ձեռք բերել ՀԷՑ-ը: Մենք մի խումբ ընկերներով
ստեղծել էինք «Չենք անցկացնի» նախաձեռնությունը առաջնորդելու ՈՉ-ի շարժումը Սերժի սահմանադրական
փոփոխությունների դեմ: Մի օր ինձ հրավիրեց իմ ղեկավարը ՀԷՑ-ում և ասեց նախագահականից
զանգ են ստացել իմ հարցով: Ես պետք ա ընտրություն կատարեի` կամ դադարեցնում եմ քաղաքական
ակտիվիզմս կամ կորցնում եմ աշխատանքս: Այդ օրվանից ուղիղ 3730 օր այլևս ոչ մի օֆիսային
աշխատանք չեմ ունեցել և ոչ մի գործատուի մոտ չեմ աշխատել: Տաշիր գրուպը, իր կամքից
անկախ, ինձ երջանկություն էր պարգևել:)