Գյումրի-Երևան ավտոմայրուղին` Կաքավաձոր գյուղի խաչմերուկի հատվածում, ամբողջությամբ փակ է։ Ճանապարհին մերկասառույց է, տասնյակ մեքենաներ են բախվել իրար:
Սոցցանցում հայտնված այս տեսանյութում երևում է, որ Թալին-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը ճանապարհին է մնացել: Փակ են նաև Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։