Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրը ՀՀ-ում ոչ աշխատանքային կլինի

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ին ՀՀ-ում ոչ աշխատանքային կլինի: Որոշումը կառավարությունը պատրաստվում է քննարկել հունվարի 29-ի նիստում։

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության հյուրընկալությում` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։ Նշվում է, որ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրը տեղափոխել:

2025 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են գագաթնաժողովի անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Leave a Comment