«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պարզաբանումներ է տվել տրանսֆերային շուկայում ակումբի ծրագրերի վերաբերյալ։
Հունվարին թիմի շարքերը համալրել է եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով տեղափոխվել է սաուդյան «Ալ-Հիլալից» մինչև մրցաշրջանի ավարտը։
«Այս ամիս մենք այլևս չենք կարողանա ոչ ոքի ձեռք բերել»,-ասել է մարզիչը։
Իսպանիայի առաջնության 21 տուրից հետո «Բարսելոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր է առաջ Մադրիդի «Ռեալից»: