NYMEX․ ոսկու գինն այսօր էլ է աճել

NYMEX բորսայի հունվարի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 2.91%-ով և կազմել 5079.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.84%-ով և կազմել 110.52 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 7.24%-ով և կազմել 2674.90 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Երեկ տեղեկացրել էինք, որ համաշխարհային բորսաներում ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ  հատել  է 5000 դոլարի սահմանը ու թանկարժեք մետաղը վաճառվել է մեկ ունցիայի համար 5029 դոլարով։

Factor TV-ն դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին անդրադարձել էր ոսկու թանկացմանը, զրուցել ոսկու առուվաճառքով զբաղվող ձեռներեցների հետ։

Leave a Comment