Խոշոր ավտովթարներ՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթարներ՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։ Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց, ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment