27 հունվարի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» վերնագրով բանաձևում մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդի միջև լարվածությամբ», հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Բանաձևին Հայաստանին առնչվող հատվածում եկեղեցուն ևս մեկ անդրադարձ կա՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»:
ԵԽԽՎ-ն մտահոգված է նաև ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ծայրահեղ բևեռացմամբ և կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ որպեսզի «ընտրարշավը զերծ մնա ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»:
Նշվում է նաև, որ իշխանություններն ու քաղաքական կուսակացությունները պետք է վարքագծի կանոնադրություններ ընդունեն, որոնք կարգելեն ատելության սերմանումը:
ԵԽԽՎ-ն նաև ի գիտություն է ընդունել գործող վարչապետի մտադրությունը՝ սահմանադրական հանրաքվե անցկացնել 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել: