10 միլիոն 300 հազար 725 դրամ է հատկացվել Դատական իշխանության կազմավորման 27 ամյակին նվիրված միջոցառման արարողակարգային ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝  «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և ԲԴԽ համապատասխան որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը։

Որոշման համաձայն՝  2026 թվականի հունվարի 12-ին Դատական իշխանության կազմավորման 27 ամյակին նվիրված միջոցառման արարողակարգային ընթացքը պատշաճ կերպով ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» /4237/ հոդվածին հատկացնել 10 399 725 (տասը միլիոն երեք հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարչական շենքում տեղադրված ջեռուցման կաթսայի կենսագործունեությունն ապահովող թվով երկու պոմպերը շահագործման արդյունքում շարքից դուրս են եկել և կոնստրուկտիվ առանձնահատկություններից ելնելով՝ ենթակա չեն շահագործման: Պոմպերի ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 603 000 (վեց հարյուր երեք հազարՀՀ դրամ:

Դատական դեպարտամենտի կարիքների համար մեկ պրոյեկտորի էկրանի ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 100 000 (հարյուր հազարՀՀ դրամ:  

Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետը լրացնել 22-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«22) «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառման 2026 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելվածի 23-ի»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment