ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

https://arm.sputniknews.ru/20260127/hh-bardzragujn-ghekavarutjunn-ajcelel-e-erablur-zinvvorakan-pantevon-98147897.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Sputnik Արմենիա

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն

2026-01-27T11:15+0400

true

PT2M41S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98147728_51:0:1011:720_1920x0_80_0_0_e43eae4435a830552669a709f21c98a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, եռաբլուր պանթեոն, հայաստան, վարչապետ, նախագահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, видео

տեսանյութեր, տեսանյութ, եռաբլուր պանթեոն, հայաստան, վարչապետ, նախագահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, видео

Բաժանորդագրվել

Նրանք ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ Եռաբլուր են այցելել նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը նույնպես այցելել էին պանթեոն։

Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Leave a Comment