Ճապոնիայի վարչապետը ԿԺԴՀ-ն անվանել է միջուկային տերություն

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, մեկնաբանելով Չինաստանի, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև մերձեցումը, հայտարարել է, որ բոլոր երեք երկրներն էլ միջուկային տերություններ են՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Տոկիոն չի ճանաչում Հյուսիսային Կորեան որպես միջուկային զենք ունեցող պետություն։

TV Asahi հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով՝ Տակաիտին նշել է, որ Պեկինի, Մոսկվայի և Փհենյանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սերտանում։

«Բոլորն էլ միջուկային պետություններ են»,-հավելել է վարչապետը։

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում ԿԺԴՀ-ն որպես միջուկային տերություն։

Leave a Comment