Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ փետրվարի 1-ին։
«Մենք նախկինում քննարկել ենք, որ թիմերը կրկին կհանդիպեն կիրակի օրը։ Լավ կլիներ, եթե կարողանայինք արագացնել այս հանդիպման ժամանակացույցը», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը «կարողացել են քննարկել տարբեր ռազմական հարցեր»։ «Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպմանը», – հավելել է նա։