Ռոսկոսմոսը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Մոսկվային մոտեցող ցիկլոնը

Բաժանորդագրվել

Պատկերը ստացել են արբանյակների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ռոսկոսմոսը Telegram-ում հրապարակել է տիեզերքից արված մի լուսանկար, որում երևում է Մոսկվային մոտեցող ցիկլոնը։

«Հունվարի 26-ին մայրաքաղաքին է մոտեցել ձնաբեր ցիկլոնը… Թե ինչ տեսք ունի ցիկլոնը, ցույց են տվել Ռոսկոսմոսի արբանյակները»,- ասված է լուսանկարի նկարագրության մեջ։

Պատկերը ստացել են «Էլեկտրո-Լ» և «Արկտիկա-Մ» սերիայի արբանյակների միջոցով։

Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գիշերը Մոսկվայում սպասվում է առատ ձյուն և վայրկյանում 7–12 մետր արագությամբ քամի։ Հիդրոօդերևութաբանական կենտրոնը հունվարի 27-29–ը Մոսկվայում հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։

Leave a Comment