https://arm.sputniknews.ru/20260126/nato-n-chi-mijamtelu-iranum-tirvogh-iravitshakin-glkhavvor-qartughar-98141533.html
ՆԱՏՕ-ն չի միջամտելու Իրանում տիրող իրավիճակին. գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ն չի միջամտելու Իրանում տիրող իրավիճակին. գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ: 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T21:31+0400
2026-01-26T21:31+0400
2026-01-26T21:31+0400
նատօ
իրանի իսլամական հանրապետություն
մարկ ռյուտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_0:54:1600:954_1920x0_80_0_0_a33400c7176c6339c08580ea917f9009.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Մեկնաբանելով իրավիճակի սրացումը՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները որպես իր պատասխանատվության գոտի չի դիտարկում։«Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է եվրոատլանտյան ուղղության և ռուսական սպառնալիքի վրա»,-ասել է նա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պատգամավորների հետ քննարկման ժամանակ։Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործընթացներին չմիջամտելու դիրքորոշումը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս ուղղվում են դեպի Իրան։ Նա լիովին չէր բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ չի կարող կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77637991_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d440edb54d4f601bfa253d49f99afa31.jpg.webp
նատօ, իրանի իսլամական հանրապետություն, մարկ ռյուտե
նատօ, իրանի իսլամական հանրապետություն, մարկ ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ:
Մեկնաբանելով իրավիճակի սրացումը՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները որպես իր պատասխանատվության գոտի չի դիտարկում։
«Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է եվրոատլանտյան ուղղության և ռուսական սպառնալիքի վրա»,-ասել է նա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պատգամավորների հետ քննարկման ժամանակ։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործընթացներին չմիջամտելու դիրքորոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս ուղղվում են դեպի Իրան։ Նա լիովին չէր բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ չի կարող կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը։