https://arm.sputniknews.ru/20260126/serzh-sargsjani-het-pajmanagir-knqats-andzic-kbrnagandzvi-mvot-298-milivon-dram-98137272.html
Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից կբռնագանձվի մոտ 298 միլիոն դրամ
Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից կբռնագանձվի մոտ 298 միլիոն դրամ
Sputnik Արմենիա
Դատարանն անվավեր է ճանաչել 2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T19:30+0400
2026-01-26T19:30+0400
2026-01-26T19:54+0400
հայաստան
սերժ սարգսյան
վաչագան ղազարյան
բռնագանձում
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_d378e38eaca8bfdc72dda57f4518b6b2.jpg.webp
ՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` չնշելով այդ անձի անունը։Նշվում է, որ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի (Անուշավան Ղազարյան խմբ․) միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի վերաբերյալ։ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 23-ին կայացրած վճռով բավարարել է դատախազության հայցը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել է բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ։ Բռնագանձումը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_0d85858a46ef74c4207e833529d9ae38.jpg.webp
հայաստան, սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, բռնագանձում, հհ դատախազություն
հայաստան, սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, բռնագանձում, հհ դատախազություն
Դատարանն անվավեր է ճանաչել 2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը։
Նշվում է, որ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի (Անուշավան Ղազարյան խմբ․) միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի վերաբերյալ։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 23-ին կայացրած վճռով բավարարել է դատախազության հայցը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել է բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ։ Բռնագանձումը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։