Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից կբռնագանձվի մոտ 298 միլիոն դրամ

https://arm.sputniknews.ru/20260126/serzh-sargsjani-het-pajmanagir-knqats-andzic-kbrnagandzvi-mvot-298-milivon-dram-98137272.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_0d85858a46ef74c4207e833529d9ae38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, բռնագանձում, հհ դատախազություն

հայաստան, սերժ սարգսյան, վաչագան ղազարյան, բռնագանձում, հհ դատախազություն

Բաժանորդագրվել

Դատարանն անվավեր է ճանաչել 2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

ՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքած անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` չնշելով այդ անձի անունը։

Նշվում է, որ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի (Անուշավան Ղազարյան խմբ․) միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի վերաբերյալ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 23-ին կայացրած վճռով բավարարել է դատախազության հայցը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել է բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ։ Բռնագանձումը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Ո՞վ է վաճառել՝ կառավարությունը, ինքն էլ հետը. Վաչագան Ղազարյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին

Leave a Comment