Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Դատախազությունից հայտնում են, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ, ինչը համարժեք է շուրջ 786 հազար ԱՄՆ դոլարի: Դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005-ի դեկտեմբերի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Խնդրո առարկա գործարքը վերաբերում էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շուրջ 1,5 հեկտար մակերեսով հողամասին: Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրը: Որպես գործարքի անվավերության հետևանք՝ դատարանը վճռել է ֆիզիկական […]