Թոշակառույին 10.000 դրամ չկամեցողը, անամոթաբար ինքնապարգևատրվում է․ Մանթաշյան

26 Հունվարի, 2026

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօրվա իշխանության գերակշիռ մասը, իրենց քաղաքական-հասարակական կենսագրության հիմնական ուղղին նվիրել են, սոցիալական խնդիրների բարձրաձայնելուն, իբրև արդարության առաջամարտիկներ անընդհատ թմբկահարել են այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքը, համեմատականներ են տարել մեր թոշակառու տատիկ պապիկների ու իշխանավորների շվայտ կյանքի, հաճախ նաև հորինված պատմություններով ատելություն սերմանել:

2018-ին բախտի բերմամբ, թե պատահմամբ սրանք կարողացան դառնալ իշխանություն ու, ու ինչ…

Իմ սիրելի հայրենակից ի՞նչ փոխվեց քո կյանքում, սիրելի սիգնալներով հեղափոխությունը ողջունող տաքսու Օպելի վարորդներ, ձեր ղեկը ոսկու՞ց դարձավ, սիրելի գյուղերի մշակ իմ հայրենակից ցորենիդ արտում ոսկի՞ աճեց, մեր շատ հարգելի թոշակառու պապիկներ և տատիկներ դեղորայքը թոշակով առնելը իրատեսական է՞: Ես կպատասխանեմ՝ ոչ:

Փոխվեց այն որ, վարորդին համբալի աչքով նայեցին, գյուղացուն ասացին, որ աղքատությունը գլխումդ է, թոշակառունին էլ պնդեցին, որ ծախսել չգիտի:

Ի՞սկ իրենք:

Իրենք հաղթահարեցին իրենց գլխի աղքատությունը, ոմանք համբալից պատգամավորի ու նախարարի վերածվեցին, դե ծախսելն էլ արդեն գիտեն՝ 14 միլիարդ դոլարից ավել պետական պարտքը վկա:

Սպարտան քանդվեց, քանի որ ստրուկները, երբ տերերի վերածվեցին, որևէ բան չփոխեցին գաղափարական դաշտում, զուտ վայելում էին Տեր լինելու գաղափարը:

Հիմա, մարդկային առումով սրանց հասկանալ կարելի է, չեն ցանկանա կրկին համբալի վերածվեն:

Թոշակառույին 10.000 դրամ չկամեցողը, թոշակառույին սեփական կարիքները հոգալ չվստահողը, անամոթաբար ինքնապարգևատրվում է, պարգևատրում իր նախարարներին, իսկ դրանցից ոմանք հանդգնում են հայտարարել, որ չեն հիշում իրենց պարգավճարը 6, 7, թե 8 միլիոն է եղել, և փաստորեն այս մարդկանց համար սոցիալական անարդարությունը եղել է ոչ թե գաղափարական խնդիր հասարակության կյանքի բարելավման մասին, այլ զուտ սեփական անկուշտ աչքը սովետական հայտնի մուլտֆիլմի նման կշտացնել՝ գոռալով еще, еще…

Leave a Comment