Քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը. Խանդանյանը հանդիպել է Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչների հետ


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։


Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը:


Զրուցակիցները խոսել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման կարևորության մասին, մտքեր փոխանակել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:


Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներին:


 

Leave a Comment