Շինարարական կազմակերպությունները կարող են զրկվել լիցենզիայից, եթե օդի աղտոտվածության նորմերը չպահեն. Եղիազար Վարդանյան


Տնտեսություն


Մայիսի 1-ին կիրառության մեջ կմտնեն օդի ախտոտվածության նվազեցմանն ուղղված նորմերը շինարարական կազմակերպությունների համար։ Սա բավարար ժամկետ է, որպեսզի կառուցապատողները պատշաճ ժամանակ ունենան շինհրապարակները վերակահավորելու համար; Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։ 

«Բոլոր սեփականատերերը՝ կառուցապատողները կամ շինարարները, իրականացնելու են կահավորման աշխատանքները; Հիմնականում դա մեծ գումարի հետ չէ կապված; Օրինակ՝ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները շինարարությունը սպասարկելու համար, պետք է բետոնապատվեն; Դա մեծ ծավալի աշխատանք չէ»,- նշեց Վարդանյանը։ 

Շինհրապարակների այն հատվածները, որոնք ունեն հողային մակերես, պետք է խճապատվեն, որ քամիների ժամանակ հողային մակերեսից փոշին դուրս չգա։ Վարդանյանը նաև կարևորեց այն պահաջը, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ պարագծով տեղադրված լինեն ջրային մառախուղ առաջացնող համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվեն։ 

«Կառուցապատողները դա կարող են և՛ կարճաժամկետ վարձակալությամբ վերցնել, և՛ ձեռք բերել իրենց համար ու օգտագործել բոլոր փուլերում»,- մանրամասնեց կոմիտեի նախագահը։ 

Շինհրապարակներում պարտադիր պետք է տեղադրված լինեն նաև համապատասխան սարքավորումներ, որոնք վերլուծելու են և տան գնահատական օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ նշված նորմերի չպահպանման դեպքում շինարարական կազմակերպությունները ընդհուպ կարող են զրկվել լիցենզիայից, կամ լիցենզիան կարող է կասեցվել։ 


Leave a Comment