Կադրեր` Գորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը։
News.5tv.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վարորդի և իր հորեղբոր որդու միջև։
Վերջինս վերադարձել է ՌԴ-ից և եկել է հին հաշիվները մաքրելու (տարիներ շարունակ պապական տան հարցի շուրջ վեճ են ունեցել)։
ՌԴ-ից ժամանած երիտասարդը հետը նռնակ է ունեցել, սպառնացել է երկուսին էլ տրաքացնել։
Միջադեպի ժամանակ ներկա է եղել արցախցի մի երիտասարդ, փորձել է կանխել, սակայն չի հասցրել։ Նռնակը պայթել է, հորեղբոր որդիները մահացել են։ Երրորդ երիտասարդը վիրավորվել է։ Նրան այս պահին վիրահատում են։
Վարորդը երեք անչափահաս երեխաների հայր էր։
Առուշ Առուշանյանը դեպքի պահին մարզասրահում է եղել։