Կնստեմ ԱՄՆ դեսպանատան կամ Սպիտակ տան դիմաց, ծնկաչոք կաղաչեմ, որ մեր գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
«Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ։
Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում` մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին` շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ին, Ադրբեջանից չորս գերի է վերադարձել Հայաստան՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը։