Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են. քաղաքապետ

Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքի բյուջեի կատարողականին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ 2024թ. համեմատ, նախորդ տարվա բյուջեի եկամուտների ցուցանիշները տպավորիչ են եղել։

«Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են՝ փաստացի 96.6 մլրդ դրամ (կատարողականը 109%)։ Սրանք ուղղվում են կարևոր ենթակառուցվածքներին, որոնք ամեն օր ծառայում են երևանցիներին՝ տրանսպորտային միջոցներ, բակային բարեկարգումներ, ասֆալտապատում և այլն»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment