ԱՄՆ 14 նահանգում արտակարգ դրություն է սահմանվել` ձնաբքի հավանականության պատճառով



Ամերիկայի Միացյալ Նահանգների 14 նահանգում և Կոլումբիա շրջանում արտակարգ դրություն է սահմանվել ձնաբքի հավանականության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։



Արտակարգ դրությունը սահմանվել է Տեխասից մինչև Նյու Յորք: Որոշ շրջաններում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում:


Նյու Յորքում սպասվում են մինչև 40 սմ ձյան տեղումներ, ինչը ռեկորդային կլինի 2021 թվականից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment