Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է Յուտայի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր

Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է Յուտայի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է նահանգի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր։Հանրապետական սենատոր Մայքլ Մքքելը Սենատի անդամներին ներկայացրել է դեսպան Մկրտչյանին։ Իր ներածական խոսքում սենատոր Մքքելը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարևորելով այն որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղությամբ նշանակալի քայլ։

Սենատոր Մքքելը առանձնահատուկ ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը խաղաղության գործընթացում՝ ի նշանավորումն որի հիշատակել է նաև «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի շնորհումը վարչապետին։

Սենատի նախագահ Սթյուարտ Ադամսը, ողջունելով դեսպանին, նշել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում և շարունակելու է աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանն ամբողջ աշխարհում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment