Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված օդային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Խուրբիցել գյուղի մոտակայքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ գործողությունների կենտրոնի հայտարարության մեջ։

«Բինտջբեյլ նահանգի Խուրբիցելի և Կֆարդունինի միջև ընկած տարածքում թշնամու օդային հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին: Իսրայելական ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական վայրերում: Լիբանանի իշխանությունները սա համարում են շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում:

Leave a Comment