Լոռեցի երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագիրը

Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում:

Մեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակը «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել  երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։

Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից են: 

Հավաքը Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատի օրհնությամբ:

Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագիրը։

 

 

 

 

 

Leave a Comment