Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ


Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում էլ,Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթաքում ժամը 12:00-ին գործարկվու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ փրկարար ծառայությունը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

100 դիտում

Leave a Comment