ԱՄՆ-ն հայտարարել է Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորության մասին

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները հիմք են հանդիսանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև առաջիկայում կայանալիք հանդիպման համար, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը։

«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու հանդիպմանը», – մեջբերում է լրատվամիջոցը ամերիկյան բանակցային գործընթացի մասնակցի խոսքերը։

Պարբերականը նաև հավելել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցությունների հաջողությունը կարող է հիմք հանդիսանալ Մոսկվայում հաջորդ հանդիպման համար։

«Մենք կարծում ենք, որ շատ հեռու չենք։ Եթե շարունակենք մեր ներկայիս ճանապարհով, կհասնենք դրան», – ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում պորտալը։

Leave a Comment