Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքը սահմանում է Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորման կարգը, ըստ այդմ՝
- Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով:
- Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
- Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը նախապատրաստում է Դատական դեպարտամենտը:
- Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը, ստանալով դատարանների աշխատակազմերի նախապատրաստած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կամ բյուջետային հայտի նախագծերը, կազմում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը:
- Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը։
- Բարձրագույն դատական խորհրդի հաստատած բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Կառավարություն:
- Բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:
- Սահմանված ժամկետում պետական բյուջեն չհաստատվելու դեպքերում մինչև դրա հաստատումը ծախսերը կատարվում են նախորդ
- Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Դատական դեպարտամենտի ղեկավարը:
- Չկանխատեսված ծախսերը ֆինանսավորելու նպատակով բյուջեի առանձին տողով նախատեսվում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդ: Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
- Պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարություն:
- Դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու համար դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: