Բանակցությունները շարունակվում են | ՄԱՄՈՒԼ.ամ

Աբու Դաբիում շարունակվում է Մոսկվայի, Վաշինգթոնի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Reuters-ը։
     Հանդիպումն առանց լրագրողների է, իսկ ասուլիս դեռևս նախատեսված չէ։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան NBC News-ին ասել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել: Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ քննարկվել են հակամարտության ավարտի պարամետրերը:

Leave a Comment